Իրանը վստահելի երկիր է ահաբեկչության դեմ մղվող պայքարում
https://parstoday.ir/hy/news/iran-i53107-Իրանը_վստահելի_երկիր_է_ահաբեկչության_դեմ_մղվող_պայքարում
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.-«Իրանի իսլամական հանրապետությունը որպես գերակա ուժ արևմտյան Ասիայում , հանդիսանում է վստահելի երկիր՝ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ մղվող պայքարում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 13:35 Asia/Tehran
  • Իրանը վստահելի երկիր է ահաբեկչության դեմ մղվող պայքարում

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.-«Իրանի իսլամական հանրապետությունը որպես գերակա ուժ արևմտյան Ասիայում , հանդիսանում է վստահելի երկիր՝ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ մղվող պայքարում»:

Այսօր ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին նշել է.«Իրանն իր   հոգևոր հեղինակությամբ  և որպես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման  ծայրահեղականության դեմ պայքարող կրոնական իմաստնության խորհրդանիշ ահաբեկչության դեմ մղվող պայքարում հանդիսանում է կայուն ու վստահելի գործընկեր արևմուտքի համար»:

Նշելով ,որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և այն լավ ու վատ մասերի բաժանելը այլևս ոչ մի իմաստ չի կարող ունենալ, Ղասեմին ընդգծել է.«Ահաբեկչության դեմ իրական պայքար մղելու համար աշխարհի երկրները  պետք է ընդհանուր փոխըմբռնման հասնեն»:

«Արևմտյան Ասիայում  ու Եվրոպայում  ներառյալ  Սիրիայում ու Եմենում տիրող ճգնաժամերի  կարգավորման և ահաբեկչության վտանգավոր երևույթի դեմ պայքարի  հարցում այլ երկրների հետ Իրանի համագործակցությունն ազդեցիկ է լինելու»,հստակեցրել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը: