Իրանը վստահելի երկիր է ահաբեկչության դեմ մղվող պայքարում
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.-«Իրանի իսլամական հանրապետությունը որպես գերակա ուժ արևմտյան Ասիայում , հանդիսանում է վստահելի երկիր՝ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ մղվող պայքարում»:
Այսօր ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին նշել է.«Իրանն իր հոգևոր հեղինակությամբ և որպես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ծայրահեղականության դեմ պայքարող կրոնական իմաստնության խորհրդանիշ ահաբեկչության դեմ մղվող պայքարում հանդիսանում է կայուն ու վստահելի գործընկեր արևմուտքի համար»:
Նշելով ,որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և այն լավ ու վատ մասերի բաժանելը այլևս ոչ մի իմաստ չի կարող ունենալ, Ղասեմին ընդգծել է.«Ահաբեկչության դեմ իրական պայքար մղելու համար աշխարհի երկրները պետք է ընդհանուր փոխըմբռնման հասնեն»:
«Արևմտյան Ասիայում ու Եվրոպայում ներառյալ Սիրիայում ու Եմենում տիրող ճգնաժամերի կարգավորման և ահաբեկչության վտանգավոր երևույթի դեմ պայքարի հարցում այլ երկրների հետ Իրանի համագործակցությունն ազդեցիկ է լինելու»,հստակեցրել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը: