Հրթիռային փորձարկումը խոսում է Իրանի հեղինակության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i53163-Հրթիռային_փորձարկումը_խոսում_է_Իրանի_հեղինակության_մասին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը վերջերս երկրում տեղի ունեցած հրթիռային փորձարկումը աշխարում Իրանի ազգային հեղինակության դրսևորումներից մեկն է համարել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 03, 2017 16:26 Asia/Tehran
  • Հրթիռային փորձարկումը խոսում է Իրանի հեղինակության մասին

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը վերջերս երկրում տեղի ունեցած հրթիռային փորձարկումը աշխարում Իրանի ազգային հեղինակության դրսևորումներից մեկն է համարել:

Անդրադառնալով այն խնդրին, որ Արևմուտքը Իրանի հրթիռային փորձարկումը ՀԳՀԾ-ի խախտում է համարել Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Այաթոլլահ Սեյեդ Ահմեդ Խաթամին ասել է.«Իրանի հրթիռային կարողությունների հարցը միջուկային համաձայնության և ՀԳՀԾ-ի մեջ զետեղված չէ և ՀԳՀԾ-ն խախտող միակ խնդիրը ԱՄՆ-ի կառավարության կողմից 10 տարով Իրանի դեմ շրջափակումների երկարաձգումն է»:

Այաթոլլահ Խաթամին դատապարտել է Դոնալդ Թրամփի կողմից տրված՝ իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելող հրամանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում այդ խնդրի դեմ բարձրացած բողոքներին Այաթոլլահ Խաթամին հավաստիացրել է.«Աշխարհում ծայրահեղական շարժումներն ու ահաբեկչությունը հովանավորող Սաուդյան Արաբիան այդ ցուցակում չի ներառվել: Հենց Սաուդյան Արաբիայի հովանավորած ահաբեկչական խմբերի ձեռքով զոհվել են մեծ թվով ամերիկացի զորայիններ»:

Շարունակելով իր խոսքերը Այաթոլլահ Խաթամին անդրադարձել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձին, հայտնելով, որ բահմանի 22-ի փառահեղ քայլարշավին Իրանի ժողովրդի ներկայությունը մեկ անգամ ևս կզարմացնի աշխարհին: