Ռոհանի.«Իրանը և Պորտուգալիան կընդլայնեն հարաբերությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i53345-Ռոհանի._Իրանը_և_Պորտուգալիան_կընդլայնեն_հարաբերությունները
ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը ողջունում է Եվրամիության անդամ երկրների այդ թվում Պորտուգալիայի հետ հարաբերությունների ընդլայնումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2017 12:38 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը և Պորտուգալիան կընդլայնեն հարաբերությունները»

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը ողջունում է Եվրամիության անդամ երկրների այդ թվում Պորտուգալիայի հետ հարաբերությունների ընդլայնումը»:

Կիրակի օրը Թեհրանում Պորտուգալիայի նոր դեսպան Կորտե Ռալի հավատարմագրի հանձնման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանը ցանկանում է է տնտեսական, քաղաքական, գիտական, տեխնոլոգիական և կրթական ոլորտներում ընդլայնել համագործակցությունները Պորտուգալիայի հետ»:

Անդրադառնալով Իրանի և Պորտուգալիայի համագործակցության հսկայական ներուժին Ռոհանին հավելել է.«ՀԳՀԾի ընդձեռած հնարավորությունները օգտագործելով, Պորտուգալիան  կարող է բանկային և ապահովագրական ոլորտներում համագործակցել Իրանի հետ»:

ԻԻՀ նախագահը ավելացրել է.«Ահաբեկչության վտանգը սպառնում է ողջ աշխարհին և անհրաժեշտ է միջազգային ջանքերով պայքարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ: Իրանը պատրաստ է  այդ ոլորտում համագործակցել Եվրամիության հետ»: