Ռոհանի.«ՀԳՀԾ-ն օրինակ է ծառայում մյուս բանակցությունների համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i53483-Ռոհանի._ՀԳՀԾ_ն_օրինակ_է_ծառայում_մյուս_բանակցությունների_համար
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կարող է օրինակ ծառայել մյուս բանակցությունների համար, տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման նպատակով»,-ասել է ԻԻՀ նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 08:22 Asia/Tehran
  • Ռոհանի.«ՀԳՀԾ-ն օրինակ է ծառայում մյուս բանակցությունների համար»

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կարող է օրինակ ծառայել մյուս բանակցությունների համար, տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման նպատակով»,-ասել է ԻԻՀ նախագահը:

Երեքշաբթի օրը, Թեհրանում, «Տարվա գիրք» 34-րդ մրցանակաբաշխության ընթացքում Հասան Ռոհանին նշել է, որ Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունները վկայեցին, որ ՀԳՀԾ-ն կարող է օրինակ հանդիսանալ կայունություն առաջացնելու համար:

Հասան Ռոհանին նշել է, որ աշխարհի և տարածաշրջանի խնդիրները միայն խոհեմությամբ է հնարավոր կարգավորել:

Անդրադառնալով իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակին, ԻԻՀ նախագահը նշել է, որ այս օրերը հիշեցնում են գերտերությունների ռազմական ու անվտանգության միջոցների դեմ տրամաբանության հաղթանակի մասին:

Հունվարի 23-ին և 24-ին, Իրանի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ, Աստանայում կայացել է Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների նիստը: