Ռոհանի.«ՀԳՀԾ-ն օրինակ է ծառայում մյուս բանակցությունների համար»
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կարող է օրինակ ծառայել մյուս բանակցությունների համար, տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման նպատակով»,-ասել է ԻԻՀ նախագահը:
Երեքշաբթի օրը, Թեհրանում, «Տարվա գիրք» 34-րդ մրցանակաբաշխության ընթացքում Հասան Ռոհանին նշել է, որ Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունները վկայեցին, որ ՀԳՀԾ-ն կարող է օրինակ հանդիսանալ կայունություն առաջացնելու համար:
Հասան Ռոհանին նշել է, որ աշխարհի և տարածաշրջանի խնդիրները միայն խոհեմությամբ է հնարավոր կարգավորել:
Անդրադառնալով իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակին, ԻԻՀ նախագահը նշել է, որ այս օրերը հիշեցնում են գերտերությունների ռազմական ու անվտանգության միջոցների դեմ տրամաբանության հաղթանակի մասին:
Հունվարի 23-ին և 24-ին, Իրանի նախաձեռնությամբ և Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ, Աստանայում կայացել է Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների նիստը: