Ռոհանի. Իրանն ահաբեկչության դեմ պայքարի պատգամաբերն է
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանն աշխարհում ու տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի պատգամաբերն է»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Թեհրանում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների ու ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի մեծարման հանդիսության ժամանակ ընդգծել է. «Իրանն առաջին երկիրն էր, որ տարածաշրջանի երկրներին ազդարարեց տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար Իրաքի կործանված բռնապետ Սադդամի ու Թալիբների ներկայացրած վտանգի մասին»:
Ռոհանին ժողովուրդների միասնականությունը, համաշխարհային գաղափարների երկխոսությունը և բրտարարքների ու ծայրահեղականության մերժումը խաղաղության անհրաժեշտություններից համարելով, հավելել է. «Իրանը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության է ձգտում և հավատացած է, որ եթե երկրների միջև տարաձայնություն գոյություն ունի, դրա կարգավորման համար բանակցությունից բացի այլ միջոցով չկա»:
«Մասսայական կոտորածի զենքերը մեծ վտանգ են համարվում աշխարհի համար և այդ զենքերի պատճառով մարդկության դեմ աղետը կանխելու նպատակով աշխարհի բոլոր երկրները պիտի համագործակցեն ու ջանք թափեն»,-հայտարարեց Ռոհանին:
Ռոհանին հավելել է. «Իրանի ժողովուրդն այսօր այն պայմաններում է նշում Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձը, երբ այլ երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար Իրանում քաղաքական միջավայրն ու պայմաններն ամենագովելի վիճակում են գտնվում»:
Անդրադառնալով վերջին ամիսներին տարբեր պատվիրակությունների այցերին, նա ասել է. «Նավթի, գազի, պետրոքիմիայի, երկաթգծերի ընդլայնման, ավիացիայի, նավահանգիստների կառուցման, ավտոարտադրության, պողպատի, նաև արդյունաբերական, գյուղատնտեսական ու ծառայողական շատ բնագավառներում Իրանը համագործակցություններ է սկսել որոշ երկրների հետ»: