Ռոհանին ողջունել է Բահմանի 22-ի հանդիսությանն Իրանի ժողովրդի ներկայությունը
ԻԻՀ նախագահը մի ուղերձով ողջունել է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի մեծարման հանդիսություններին ժողովրդի ներկայությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս ուղերձում նշել է. «Բահմանի 22-ի՝ փետրվարի 10-ի, քայլարշավին Իրանի ժողովրդի ներկայությունը երկրի անկախության պաշտպանության ու հեղափոխության ազնիվ արժեքների հանդեպ հավատարմության հարցում վճռակամության դրսևորումն է և հույս է ներշնչում ԻԻՀ սրբազան համակարգի ծառայողներին»:
«ԻԻՀ-ի բոլոր կետերում ազգային վճռակամության դրսևորումը ցանկացած սպառնալիքի դիմաց Իրանի ժողովրդի միասնականության խոսուն վկայությունն է և ի ցույց դնելով համակարգի հմայիչ հասունացումը, համարվում է Իրանի շենացման ու վեհացման ճանապարհին երկրի շարունակական առաջադիմության ավետաբերը»,-իր ուղերձում նշել է Ռոհանին ընդգծելով, որ Բահմանի 22-ի քայլարշավին ժողովրդի ներկայությունն Իրանի թշնամիներին հիասթափություն, իսկ բարեկամներին հույս է ներշնչել:
Իրանի ժողովուրդն ինչպես միշտ, մասնակցելով Բահմանի 22-ի քայլարշավին, մեկ անգամ ևս իր ուխտակցությունը վերահաստատեց Իսլամական հեղափոխության իդեալների և Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հետ: