Ռոհանի.«Իսլամական հեղափոխությունը հաղթեց ինքնուրույն»
Կիրակի օրը Թեհրանում կայացած «Ֆարաբի»-ի 8-րդ շրջանի գիտական համագումարում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Հումանիտար գիտությունների ամենամեծ պարտականությունը հասարակության խնդիրների կարգավորումն է»:
Հասան Ռոհանին, անդրադառնալով հումանիտար գիտությունների մտավորականների կարևոր դերակատարությանը, ասել է.«Գիությունը չպետք է միայն զբաղվի ճանաչողությամբ ու փոփոխություններով, այլև այն կոչված է առաջնորդել և զարգացնել հասարակությունը: Գիտնականները ու մտավորականները պարտականություն ունեն բարձրացնել հասարակության հոգևոր ու մտավոր կարողությունները»:
ԻԻՀ նախագահն ասաց, որ Իրանի իսլամական հեղափոխությունն հաղթեց առանց արևելյան ու արևմտյան ճամբարների օգնության:
Նա հումանիտար և իսլամական գիտությունների բոլոր մտավարականներին և էլիտային կոչ արեց ջանքեր գործադրել իսլամական հեղափոխությանը բացատրելու և մեկնաբանելու համար:
Ռոհանին ընդգծեց.«Եթէ չլիներ Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի հասարակական ճանաչողությունը, ապա հնարավոր չեր լինի հաղթել աշխարհի մեծ ուժերին»:
«Ֆարաբի» գիտական համագումարի տարբեր անվանակարգերում ԻԻՀ նախագահի ձեռամբ պարգևատրվեցին 33 գիտնականներ: