Բորուջերդի. ՀԳՀԾ-ի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը ԱԷՄԳ-ի վնասին կլինի
https://parstoday.ir/hy/news/iran-i54047-Բորուջերդի._ՀԳՀԾ_ի_գաղտնի_փաստաթղթերի_հրապարակումը_ԱԷՄԳ_ի_վնասին_կլինի
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է. «Իրանի միջուկային համաձայնության գաղտնի փաստաթղթերի հրապարակումը մարտահրավեր կնետի ԱԷՄԳ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2017 04:11 Asia/Tehran
  • Բորուջերդի. ՀԳՀԾ-ի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը ԱԷՄԳ-ի վնասին կլինի

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է. «Իրանի միջուկային համաձայնության գաղտնի փաստաթղթերի հրապարակումը մարտահրավեր կնետի ԱԷՄԳ-ին»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալլաեդդին Բորուջերդին Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության հետ զրույցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի կապակցությամբ գաղտնի տեղեկությունների հրպարակման հավանականության մասին ասել է. «Թեհրանը ողջունում է այդ գաղտնի փաստաթղթի հրապարակումը, քանի որ այդպիսով կրկին անգամ ընդգծվելու է Իրանի իրավացիությունն ու հանձնառությունը»:

«Եթե Թրամփը փորձի հրապարակել Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև ստորագրված գաղտնի փաստաթղթերը, կխախտվի գործակալության ստանձնած պարտավորությունը, որհ համաձայն Իրանի միջուկային ու գաղտնի տեղեկություններն ու փաստաթղթերը չեն կարող տրամադրվել որևէ այլ երկրի, այդ թվում ԱՄՆ-ին»,-հայտարարել է Բորուջերդին:

Իրանն ու 5+1 խումբը 2015 թվականի հուլիսի 14-ին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքեցին:

Այս համաձայնագիրը գործադրման հանձնվեց 2016 թվականի հունվարի 16-ին: