ԻԻՀ նախագահ.«Իրանը վճռակամ է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման հարցում»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է բոլոր երկրների համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ Եմենում հրադադար հաստատելու և այդ երկրի ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար:
Այսօր Մասկատում Օմանի թագավոր Սուլթան Ղաբուսի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով տարածաշրջանում Իրանի ու Օմանի դերակատարությունը, Հասան Ռոհանին ասել է.«Երկու երկրները որպես միջազգային առևտրի ազատ ու ապահով ճանապարհ, Հորմոզի նեղուցի պատմական պահապաններն են և այս երկու երկրի համագործակցությունն ազդեցիկ է տարածաշրջանի զարգացման ու կայունության ապահովման գործում»:
Ողջունելով հարևան երկրների հետ Իրանի երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնումը, Ռոհանին հավելել է.«Իրանը կշարունակի աջակցել այն երկրներին, որոնք կանգնած են տարբեր խնդիրների ,այդ թվում ահաբեկչության հարցի առջև»:
Իրանաֆոբիան վերտարածաշրջանային սադրանք համարելով, Ռոհանին հստակեցրել է.« Թեհրանը մշտապես կողմնակից է եղել երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորմանը: Իսկ Իրանի ռազմական ուժը լոկ պաշտպանական բնույթ է կրում և տարածաշրջանի անվտանգության ամրապնդման երաշխիքն է»:
Հանդիպման ժամանակ, բարձր գնահատելով հարևան երկրների հետ սերտ հարաբերություն հաստատելու Իրանի մշտական կողմնորոշումը, Օմանի թագավորը հստակեցրել է.«Իրանի և տարածաշրջանի երկրների հարաբերությունների ամրապնդումը տարածաշրջանի զարգացման, կայունացման ու անվտանգության օգտին է»: