Այսօր տեղի ունեցավ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան քառասունքի արարողությունը
Այսօր Հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում տեղի ունեցավ Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ժամանակի նախագահ՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան քառասունքի արարողությունը ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի մասնակցությամբ:
Արարողության ժամանակ ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալ՝ Հոջջաթ-օլ-էսլամ Մաջիդ Անսարին խոսել է հանգուցյալ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի՝ քաղաքական եզակի գործչի անհատականության և Իսլամական հեղափոխության մեջ նրա մեծ ու ազդեցիկ դերակատարության մասին:
Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան քառասունքին նվիրված հիշատակի արարողությանը մասնակցել էին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին , նախագահի գրասենյակի ղեկավար՝ Մոհամմեդ Նահավանդյանը, Սեյյեդ Հասան Խոմեյնին, արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, անվտանգության նախարար՝ Սեյյեդ Մահմուդ Ալավին , կառավարության կազմի մի խումբ անդամներ, համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի անդամներ, զինվորական հրամանատարներ, իրավապահ մարմինների ղեկավարներ և իսլամական խորհրդարանի պատգամավորներ:
Իրանի իսլամական հեղափոխության առաջատարներից համարվող Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին մահացել է 2017 թվականի հունվարին 8-ին սրտի կաթվածից: