Ռոհանին շնորհավորել է Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին` չեմպիոնի կոչման արժանանալու համար
ԻԻՀ նախագահը շնորհավորել է Իրանի Քերմանշահում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի մրցաշարում Իրանի ազգային հավաքականի չեմպիոնի կոչման արժանանալու կապակցությամբ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր ուղերձում շնորհավորել է Քերմանշահում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի մրցաշարում Իրանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի հաղթանակը: «Այս հաղթանակը վկայում է բոլոր մարզաձևերում մեծ բարձունքների նվաճման համար Իրանի մարզիկների կարողության ու արժանավորության մասին». ասել է նա:
Ուրբաթ օրը, Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի 45-րդ շրջանի մրցաշարում, 5-3 հաշվով պարտության մատնելով ԱՄՆ-ի ազգային հավաքականին, ԻԻՀ հավաքականը վեցերորդ անընդմեջ անգամ դարձավ չեմպիոն:
Իրանի ազգային հավաքականը շահել է 1996 թվականին՝ Թեհրանում, 2006 թվականին՝ Սարիում, 2012 թվականին՝ Բաքվում, 2013 թվականին՝ Թեհրանում և 2014, 2015 և 2016 թվականներին՝ Լոս Անջելեսում կազմակերպված առաջնությունների չեմպիոնի կոչումը և 11 անգամ փոխչեմպիոն է ճանաչվել:
Ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության 45-րդ շրջանը աշխարհի ութ հավաքականների մասնակցությամբ հինգշաբթի օրը մեկնարկել էր Իրանի Քերմանշահ քաղաքաի «Էմամ Խոմեյնի» մարզական դահլիճում: