ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Իրանցիները հարուստ մշակույթի ու պատմության տեր խաղաղասեր ժողովուրդ են
https://parstoday.ir/hy/news/iran-i54488-ՄԱԿ_ի_ներկայացուցիչ._Իրանցիները_հարուստ_մշակույթի_ու_պատմության_տեր_խաղաղասեր_ժողովուրդ_են
Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է. «Իրանցիները հյուրասեր, խելացի, հարուստ մշակույթի ու պատմության տեր և խաղաղասեր ժողովուրդ են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 07:46 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Իրանցիները հարուստ մշակույթի ու պատմության տեր խաղաղասեր ժողովուրդ են

Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է. «Իրանցիները հյուրասեր, խելացի, հարուստ մշակույթի ու պատմության տեր և խաղաղասեր ժողովուրդ են»:

Ուրբաթ օրը, Իրանի կենտրոնում գտնվող Քաշան քաղաքում կայացած «Ֆրանսիական շաբաթ» միջոցառման ժամանակ Գարի Լուիսն ասել է. «Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրի ճակատին դաջված են իրանցի անվանի բանաստեղծ Սաադիի տողերը, որոնք ընդգծում են մարդկանց միջև սերտ կապը և սա վկայում է իրանցիների խաղաղասեր ոգու մասին»:

Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ չորս տարի է ինչ իր ընտանիք հետ միասին բնակվում է Իրանում և այցելել է ԻԻՀ-ի 29 նահանգները:  «Քաշանն իմ համար հիշարժան քաղաք է և միշտ ցանկացել եմ այցելել այս քաղաք». ասել է նա:

«Իրանում պատմական շրջաններից հիշատակ մնացած բազմաթիվ կոթողներ կան, որոնք կարելի է նկատել  շատ քաղաքներում»,-հավելեց Գարի Լուիսը:

Քաշանում անցկացվող ֆրանսիական մշակույթի շաբաթվա ընթացքում, ֆրանսիացի ուսուցիչների կողմից քաղաքի «Ամերիհա» հյուրանոցում կազմակերպվել են ֆրանսիական խոհանոցի, դիզայնի, լուսանկարչության ու թատրոնի դասընթացներ: