ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Իրանցիները հարուստ մշակույթի ու պատմության տեր խաղաղասեր ժողովուրդ են
Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է. «Իրանցիները հյուրասեր, խելացի, հարուստ մշակույթի ու պատմության տեր և խաղաղասեր ժողովուրդ են»:
Ուրբաթ օրը, Իրանի կենտրոնում գտնվող Քաշան քաղաքում կայացած «Ֆրանսիական շաբաթ» միջոցառման ժամանակ Գարի Լուիսն ասել է. «Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնավայրի ճակատին դաջված են իրանցի անվանի բանաստեղծ Սաադիի տողերը, որոնք ընդգծում են մարդկանց միջև սերտ կապը և սա վկայում է իրանցիների խաղաղասեր ոգու մասին»:
Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ չորս տարի է ինչ իր ընտանիք հետ միասին բնակվում է Իրանում և այցելել է ԻԻՀ-ի 29 նահանգները: «Քաշանն իմ համար հիշարժան քաղաք է և միշտ ցանկացել եմ այցելել այս քաղաք». ասել է նա:
«Իրանում պատմական շրջաններից հիշատակ մնացած բազմաթիվ կոթողներ կան, որոնք կարելի է նկատել շատ քաղաքներում»,-հավելեց Գարի Լուիսը:
Քաշանում անցկացվող ֆրանսիական մշակույթի շաբաթվա ընթացքում, ֆրանսիացի ուսուցիչների կողմից քաղաքի «Ամերիհա» հյուրանոցում կազմակերպվել են ֆրանսիական խոհանոցի, դիզայնի, լուսանկարչության ու թատրոնի դասընթացներ: