Իրանը հակադարձել է Կանադայի դատարանի վճռին
https://parstoday.ir/hy/news/iran-i54640-Իրանը_հակադարձել_է_Կանադայի_դատարանի_վճռին
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.« Կանադայի Օնտարիո նահանգի դատարանի հակաիրանական դատավճիռը հակասում է պետությունների և նրանց գույքի դատական անձեռնմխելիության մասին միջազգային իրավունքներին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 19, 2017 17:37 Asia/Tehran
  • Իրանը հակադարձել է Կանադայի դատարանի վճռին

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.« Կանադայի Օնտարիո նահանգի դատարանի հակաիրանական դատավճիռը հակասում է պետությունների և նրանց գույքի դատական անձեռնմխելիության մասին միջազգային իրավունքներին»:

Կիրակի օրը, հակադարձելով Կանադայի Օնտարիո նահանագի հակաիրանական դատավճռին, Բահրամ Ղասեմին ասել է.«Ցավոք կանադացի դատավորը անտեսելով միջազգային օրենքները և պետությունների հավասարության սկզբունքը, արձակել է այդ վճիռը, որն Իրանը չի ընդունում»:

Ղասեմին նշել է, որ Իրանն ավելի վաղ իր պաշտոնական բողոքը ներկայացրել է Կանադայի կառավարությանը և Իրանին իրավունք է վերապահվել հետևել այդ հարցով քաղաքական ու իրավական քայլերին:

Շաբաթ օրը, Օնտարիոյի դատավորը Իրանին տուգանել է 300 հազար դոլար հատուցում կատարել այդ երկրին` ահաբեկչության մեջ մեղադրող անձանց վճարելու համար:

Նույն դատարանը 2016 թ. հունիսին Իրանին դատապարտել էր վճարել 13 միլիոն դոլար` ահաբեկչության զոհերին փոխանցելու համար:

Կանադայի դատարանի այս որոշումն ընդունվում է այն պայմաններում, երբ Իրանն աշխարհում ահաբեկչության ամենամեծ զոհերից է համարվում և այսօր էլ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի առաջատար է: