Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի երկրորդ օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i54880-Պաղեստինի_ինթիֆադայի_պաշտպանության_միջազգային_համաժողովի_երկրորդ_օրը
Այսօր Թեհրանում կայացավ Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի երկրորդ օրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 22, 2017 12:16 Asia/Tehran
  • Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի երկրորդ օրը

Այսօր Թեհրանում կայացավ Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի երկրորդ օրը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն այսօր առավոտյան նիստ գումարեցին Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի մասնագիտական հինգ կոմիտեներն ու նաև եզրափակիչ հաղորդագրության մշակման անկախ կոմիտեն:

Այսօր առավոտյան գու մարվելիք նիստում ելույթ ունեցան Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լառիջանին և համաժողովին մասնակցող որոշ երկրների խորհրդարանների նախագահները:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նույնպես այսօր ելույթ կունենա Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության համաժողովում:

Համաժողովի ավարտին կընթերցվի եզրափակիչ հաղորդագրությունը:

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովը երեքշաբթի առավոտյան իր աշխատանքն սկսեց իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ելույթով:

Համաժողովի մասնակցում են աշխարհի 8 երկրների բարձրաստիճան պաշտոնատարներ ու գործիչներ: