ԻԻՀ նախագահ. Ընտրությունները թշնամու դիմաց իսլամական Իրանի հզորության ապացույցն են
https://parstoday.ir/hy/news/iran-i55190-ԻԻՀ_նախագահ._Ընտրությունները_թշնամու_դիմաց_իսլամական_Իրանի_հզորության_ապացույցն_են
ԻԻՀ նախագահը նշել է, որ ընտրությունները թշնամիների դիմաց իսլամական Իրանի ամենամեծ հզորությունն են: Նա հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները թշնամու համար կլինեն հզոր մրցակցության դրսևորում, իսկ աշխարհում Իրանի բոլոր բարեկամների համար հուսադրիչ կլինեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 25, 2017 11:50 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Ընտրությունները թշնամու դիմաց իսլամական Իրանի  հզորության ապացույցն են

ԻԻՀ նախագահը նշել է, որ ընտրությունները թշնամիների դիմաց իսլամական Իրանի ամենամեծ հզորությունն են: Նա հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունները թշնամու համար կլինեն հզոր մրցակցության դրսևորում, իսկ աշխարհում Իրանի բոլոր բարեկամների համար հուսադրիչ կլինեն:

ԻԻՀ նախագահության 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունների 5-րդ շրջանը տեղի կունենան մայիսի 19-ին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը ընտրությունների կազմակերպիչների համընդհանուր համաժողովում ասել է. «Բարդությունների դիմաց Իրանի տոկոնությունն ընտրություններին ժողովրդի մասնակցության ու ներկայության և թշնամիների դիմաց ԻԻՀ համակարգի կայունացման պատճառով է»:

«Իրանը գտնվում է Միջին Արևելքի անհանդարտ տարածաշրջանում, սակայն երկրի  ներկա անվտանգությունը հիմնված է միասնականության, միատարրության, հասարակական ներդրման ու ժողովրդային վստահության վրա»,-հավելել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին իր ելույթում նշել է, որ Իրանը հասանելիություն ունի միջուկային համաշխարհային առևտրին: «Իրանի միջուկային առաջադիմությունը չի ընդհատվել կամ դանդաղել: Իրանը վաճառում է իր հարստացված նյութերն ու ծանր ջուրը և դեղին կարկանդակ է գնում». ասել է նա: