Ադրբեջանի նախագահը Թեհրանում է
Ադրբեջանի նախագահ ՝ Իլհամ Ալիևը Թեհրան է ժամանել:
Ադրբեջանի նախագահը մարտի 5-ին Թեհրանում հանդիպում-զրույց է ունեցել ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի հետ:
Երկու երկրի նախագահների հանդիպմանը քննարկվել են նոր համագործակցության եզրերը, դեղագործական ու մեքենաշինության գործարանների կառուցման նման համատեղ նախագծերի իրականացմանը թափ հաղորդելու եղանակները և հյուսիս-հարավ ռեսլային միջանցքի նախագծի իրագործման հետ կապված հարցեր:
Իրանի և Ադրբեջանի պետայրերը վերջին տարիներին համագործակցության ավելի քան 120 կարևոր փաստաթղթեր են ստորագրել: Նման մեծ թվով համագործակցության փաստաթղթերի ստորագրումը վկայում է բազմակողմանի հարաբերությունների զարգացմանն ուղղված Թեհրանի և Բաքվի պետայրերի լուրջ կամքի մասին:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար և Իրան-Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահ ՝ Շահին Մոստաֆաևն ընդգծել է հարաբերությունների զարգացման համար երկու երկրի նախագահների լուրջ կամքը: