Իրանի արևելքի զարգացումը երկրի համար կարևոր է. Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i56244-Իրանի_արևելքի_զարգացումը_երկրի_համար_կարևոր_է._Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Երկրի արևելքի զարգացումն ազգային անվտանգությանն ու զարգացման գործընթացին հավասարակշռություն փոխանցելու պատճառով մեծ նշանակություն ունի Իրանի կառավարության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 08:34 Asia/Tehran
  • Իրանի արևելքի զարգացումը երկրի համար կարևոր է. Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է. «Երկրի արևելքի զարգացումն ազգային անվտանգությանն ու զարգացման գործընթացին հավասարակշռություն փոխանցելու պատճառով մեծ նշանակություն ունի Իրանի կառավարության համար»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի առավոտյան բարեշինական մի քանի նախագծերի բացումը կատարելու և Նահատակի օրվա նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Մաշհադ քաղաք:

Ռոհանին լրագրողների հետ ճեպազրույցում հավելել է. «Այս այցի շրջանակներում Խորասան Ռազավի նահանգում շահագործման կհանձնվեն մի քանի նախագծեր»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Մաշհադ կատարած իր ուղևորության գլխավոր նպատակը Նահատակի օրվա միջազգային համաժողովին մասնակցելն ու աշխարհի շիաների ութերորդ առաջնորդ Էմամ Ալի Էբն Մուսա-ալ-Ռեզայի դամբարան ուխտագնացությունն է:

ԻԻՀ նախագահի Մաշհադ կատարած ուղևորության ընթացքում շահագործման կհանձնվեն տարբեր բնագավառներոմ բարեշինական ու տնտեսական 9-ը նախագծեր և կմեկնարկեն առողջապահական, արդյունաբերական, մարզական ու գյուղատնտեսական ոլորտներում երկու նախագծեր: