Ռոհանի.«Տարբեր դաշտերում այսօր կամայական մարտեր են տարվում»
Նշելով, որ ոչ մի զենք չի կարող հաղթել ժողովրդի հավատքին, դիմադրությանն ու միասնությանը, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.-«Տարբեր դաշտերում այսօր կամայական մարտեր են տարվում»:
Մարտի 8-ին, Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում Նահատակի օրվա և Իսլամական աշխարհի նահատակների մեծարման միջազգային համագումարում, Իրանի նախագահ ՝ Հասան Ռոհանին ասել է .-«Սրբազան պաշտպանության ութ տարիներին իրանցի երիտասարդները հաղթեցին իրենց կամքի շնորհիվ, ինչպես որ մարտի դաշտում Լիբանանի Հեզբոլլահը հաղթեց Սիոնիստական ռեժիմին»:
«33-օրյա պատերազմի օրերին, Լիբանանի Հեզբոլլահի հավատացյալ երիտասարդներն առանց ռազմական տեխնիկայի կարողացան կանգնել Սիոնիստական մանկասպան, ոճրագործ ու օկուպանդ ռեժիմի դեմ ՝ փշրելով ռեժիմի շինծու էությունը».-ասել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարը:
Անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրների կողմից զենք գնելուն, նախագահ Ռոհանին հավաստել է.-«Արդիական զենք ու զինամթերք գնելով հնարավոր չէ երաշխավորել հաղթանակը , որովհետև Եմենի աղքատ ժողովուրդն իր ամուր կամքով ու խորը հավատքով հաղթեց ոտնձգիչներին»:
Իրանի նախագահը հավելել է.-«Այսօր Իրանը հաղթում է ԱՄՆ-ին, Սիոնիստական ռեժիմին և նրա վարձկաններին ՝ ոչ միայն զենքի, այլև ավելի կարևոր գործոնի օգնությամբ: Դա ամուր կամքը, հավատքն ու ժողովրդական միասնականությունն է»:
Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում նահատակի օրվա և Իսլամական աշխարհի նահատակների մեծարման միջազգային համագումարին մասնակցել են հյուրրեր 30 երկրից՝ Իրաքից, Լիբանանից, Սիրիայից, Պակիստանից, Թունիսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Իրանի նահատակների ընտանիքների 300 անդամներ և Խորասան Ռազավի նահանգի 400 քաղաքացիներ: