«Համաձայնության մյուս կողմը ճիշտ չի կատարում իր պարտականությունը».Նաջաֆի
https://parstoday.ir/hy/news/iran-i56288-Համաձայնության_մյուս_կողմը_ճիշտ_չի_կատարում_իր_պարտականությունը_.Նաջաֆի
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարգումը էական նշանակություն ունի այդ միջազգային համաձայնության համար, ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ասել է«ԱՄՆ-ն միայն այն ժամանակ կարող է խոսել «ՀԳՀԾ-ի դժվարին» իրագործման մասին, երբ կատարի իր պարտավորությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 14:10 Asia/Tehran
  • «Համաձայնության մյուս կողմը ճիշտ չի կատարում իր պարտականությունը».Նաջաֆի

Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարգումը էական նշանակություն ունի այդ միջազգային համաձայնության համար, ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ասել է«ԱՄՆ-ն միայն այն ժամանակ կարող է խոսել «ՀԳՀԾ-ի դժվարին» իրագործման մասին, երբ կատարի իր պարտավորությունները»:

«ԻՌՆԱ»  գործակալության հաղորդման համաձայն` մարտի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի սեզոնային նիստում, Ռեզա Նաջաֆին անդրադարձել է ԻԻՀ-ի կողմից ՀԳՀԾ-ի հետ կապված հանձնառությունները կատարելուն, որը բազմիցս հաստատվել է գործակալության կողմից: «Համապարփակ ծրագրի մյուս կողմերի հանձնառությունների իրականացումը շարունակում է անբավարար մնալ».-հավաստել է Նաջաֆին:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը պատասխանելով Վճռադատ խորհրդի նիստում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի խոսքերին, ասել է .-«Տասնյակ միջուկային մարտագլխիկների ունեցող ռեժիմ, որը պայմանագրերի անվտանգության օրինաչափություններից դուրս գաղտնի գործունեություն է ծավալում և ոչ մի ջանք չի խնայել ՀԳՀԾ-ը խափանելու համար, այսօր մտահոգություն է հայտնում միջուկային համաձայնության կամապկցությամբ: Սա զավեշտալի է»: