ԻԻՀ նախագահ.«Դիմադրողական տնտեսության քաղաքականությունը կշարունակվի մինչև բոլոր նպատակների իրականացումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i57000-ԻԻՀ_նախագահ._Դիմադրողական_տնտեսության_քաղաքականությունը_կշարունակվի_մինչև_բոլոր_նպատակների_իրականացումը
ԻԻՀ նախագահը դրական է գնահատել Դիմադրողական տնտեսության և Իրանի տնտեսական ու արտադրական ենթակառուցվածքների ամրապնդման շրջանակում կառավարության վերցրած քայլերը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2017 14:14 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Դիմադրողական տնտեսության քաղաքականությունը կշարունակվի մինչև բոլոր նպատակների իրականացումը»

ԻԻՀ նախագահը դրական է գնահատել Դիմադրողական տնտեսության և Իրանի տնտեսական ու արտադրական ենթակառուցվածքների ամրապնդման շրջանակում կառավարության վերցրած քայլերը :

 

Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին նշել է.«Արտադրական ու տնտեսական ենթակառուցվածքների բնագավառում դրական շատ քայլեր են կատարվել Իրանում»:

Նախագահ Ռոհանիի խոսքերով՝ տնտեսական ծրագրերի մեծ մասի իրականացումը, ցորենի հայթայթման ոլորտում ինքնաբավությունը, գյուղատնտեսության, զբոսաշրջության արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում արձանագրված աճը անցած մեկ տարվա ընթացքում Իրանի կառավարության կատարած քայլերից են համարվում:

Նա նաև պաշտպանել է կառավարության բյուջեում հարկերից ու նավթից կախվածության նվազեցումը: