ԻԻՀ նախագահ.«Դիմադրողական տնտեսության քաղաքականությունը կշարունակվի մինչև բոլոր նպատակների իրականացումը»
ԻԻՀ նախագահը դրական է գնահատել Դիմադրողական տնտեսության և Իրանի տնտեսական ու արտադրական ենթակառուցվածքների ամրապնդման շրջանակում կառավարության վերցրած քայլերը :
Մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին նշել է.«Արտադրական ու տնտեսական ենթակառուցվածքների բնագավառում դրական շատ քայլեր են կատարվել Իրանում»:
Նախագահ Ռոհանիի խոսքերով՝ տնտեսական ծրագրերի մեծ մասի իրականացումը, ցորենի հայթայթման ոլորտում ինքնաբավությունը, գյուղատնտեսության, զբոսաշրջության արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում արձանագրված աճը անցած մեկ տարվա ընթացքում Իրանի կառավարության կատարած քայլերից են համարվում:
Նա նաև պաշտպանել է կառավարության բյուջեում հարկերից ու նավթից կախվածության նվազեցումը: