Իրանի Հարավային Խորասան նահանգում միաժամանակ շահագործման հանձնվեցին բարեշինական 15 կարևոր նախագծեր
ԻԻՀ նախագահը վիդեոկապի միջոցով հետևել է Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգում 15 բարեշինական, տնտեսական ու հիմնաշենային նախագծեր շահագործման արարողությանը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը վիդեոկապի միջոցով հետևել է նահանգի կենտրոն Բիռջանդի նավթի պահեստի բացմանը: Նա ընդգծել է Իրանի ու հատկապես արտահանումների բաժնի համար նավթամթերքի պահեստավորման նշանակությունը:
ԻԻՀ նախագահն ասել է. «Նման պահեստների շահագործման հանձնվելը շահելով ժողովրդի ու գործարարների վստահությունը, նաև կարող է սատարել մաքսանենգության դեմ պայքարին»:
Հարավային Խոռասան նահանգի մարզական ամենամեծ նախագիծը համարվող Բիռջանդի 15 հազար հոգանոց մարզավանը նույնպես շահագործման է հանձնվել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ներկայությամբ: Նախագահ Հասան Ռոհանին արարողությանը հետևել է վիդեոկապի միջոցով:
Հաղորդման համաձայն` ԻԻՀ նախագահի հրահանգով շահագործման են հանձնվել մշակութային, ինչես նաև տնտեսական, այդ թվում ոռոգման, էլեկտրոանցերի ու գազաֆիկացման 13 նախագծեր:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին բարեշինական ու արտադրական մի քանի նախագծերի բացումը կատարելու նպատակով չորեքշաբթի օրը միօրյա այցով մեկնել է Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգ: