Իրանի Հարավային Խորասան նահանգում միաժամանակ շահագործման հանձնվեցին բարեշինական 15 կարևոր նախագծեր
https://parstoday.ir/hy/news/iran-i57554-Իրանի_Հարավային_Խորասան_նահանգում_միաժամանակ_շահագործման_հանձնվեցին_բարեշինական_15_կարևոր_նախագծեր
ԻԻՀ նախագահը վիդեոկապի միջոցով հետևել է Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգում 15 բարեշինական, տնտեսական ու հիմնաշենային նախագծեր շահագործման արարողությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2017 03:04 Asia/Tehran
  • Իրանի Հարավային Խորասան նահանգում միաժամանակ շահագործման հանձնվեցին բարեշինական 15 կարևոր նախագծեր

ԻԻՀ նախագահը վիդեոկապի միջոցով հետևել է Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգում 15 բարեշինական, տնտեսական ու հիմնաշենային նախագծեր շահագործման արարողությանը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը վիդեոկապի միջոցով հետևել է նահանգի կենտրոն Բիռջանդի նավթի պահեստի բացմանը: Նա ընդգծել է Իրանի ու հատկապես արտահանումների բաժնի համար նավթամթերքի պահեստավորման նշանակությունը:

ԻԻՀ նախագահն ասել է. «Նման պահեստների շահագործման հանձնվելը շահելով ժողովրդի ու գործարարների վստահությունը, նաև կարող է սատարել մաքսանենգության դեմ պայքարին»:

Հարավային Խոռասան նահանգի մարզական ամենամեծ նախագիծը համարվող Բիռջանդի 15 հազար հոգանոց մարզավանը նույնպես  շահագործման է հանձնվել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ներկայությամբ: Նախագահ Հասան Ռոհանին արարողությանը հետևել  է  վիդեոկապի միջոցով:

Հաղորդման համաձայն` ԻԻՀ նախագահի հրահանգով շահագործման են հանձնվել մշակութային, ինչես նաև տնտեսական, այդ թվում  ոռոգման, էլեկտրոանցերի ու գազաֆիկացման 13 նախագծեր:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին բարեշինական ու արտադրական մի քանի նախագծերի բացումը կատարելու նպատակով չորեքշաբթի օրը միօրյա այցով մեկնել է  Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգ: