ԻԻՀ-ը հույս տվեց աշխարհի ընչազուրկ ժողովուրդներին
Ապրիլի մեկի ՝ ֆարվարդինի 12-ի ՝ «Իրանի իսլամական հանրապետության օրվա» առիթով մարտի 31-ին տարածած հաղորդագրությունում, Իրանի բանակը հայտարարել է.«ԻԻՀ-ը հույս տվեց աշխարհի ընչազուրկ ժողովուրդներին»:
ԻԻՀ-ի բանակի տարածած հաղորդագրությունում նշված է.«Իսլամական հանրապետությունը ոչ միայն հիմնադրվեց ինքնորոշման իրավունքների նկատմամբ իրանիցների ամուր հավատքի ու կամքի սկզբունքով ՝ երկրի համար ազատության ու անկախության բերքեր տալով, այլև հույս տվեց աշխարհի ընչազուրկ ժողովուրդներին»:
Բանակի հաղորդագրությունում ասված է.-«Իրանի իսլամական հանրապետությունը հանդիսանում է ժողովրդի իրական ինքնության դրսևորման, իմպերիալիստների նկատմամբ բռնահարված ժողովուրդների հաղթանակի , իսլամական հեղափոխության հիմքերի ամրապնդման և ողջ աշխարհում իսլամական արդար կարգերի հաստատման համար նախադրյալների հիմնադրման օրը»:
38 տարի առաջ, 1979 թվականի ապրիլի մեկին ՝ իրանական 1358 թվականի ֆարվարդինի 12-ին, Իրանի ժողովուրդը գիտակցաբար մասնակցելով հանրաքվեի, քվեարկեց իսլամական հանրապետության հիմնադրման օգտին: Այդ օրը «Իրանի իսլամական հանրապետության օր» է հռչակվել: