Չեղյալ են հայտարարվել Իրանական «Սադերաթ» բանկի փարիզյան մասնաճյուղի գործունեության սահմանափակումները
Ֆրանսիայի Կենտրոնական բանկը տեղեկացրել է Իրանի«Սադերաթ» բանկի փարիզյան մասնաճյուղի գործունեության սահմանափակումների չեղարկման մասին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի Կենտրոնական բանկը մի նամակ հղելով Իրանի Սադերաթ բանկի փարիզյան մասնաճյուղին , պաշտոնապես հայտարարել է այդ բանկի նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման մասին:
Ավելի վաղ ևս Եվրամիությունը պաշտոնապես չեղյալ էր հայտարարել Իրանի «Սադերաթ» բանկի դեմ սահմանված արգելքը:
Իրանի «Սադերաթ» բանկը տարբեր երկրներում 27 մասնաճյուղ ունի և բանկային գործունեության ավելի քան 50 տոկոսն իրականացնում է արտերկրում:
Իրանի «Սադերաթ» բանկի նկատմամբ կիրառված շրջափակումների վերացմամբ և Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն՝ SWIFT-ին բանկի միանալը կարող է նպաստել բանկի ավելի ազդեցիկ դերակատարությանը՝ մակրոտնտեսության, վարկային և միջազգային գործարքների ոլորտներում և ավելի շահավետ լինել երկրի համար: