Իրանը դատապարտեց Եգիպտոսում տեղ ունեցած ահաբեկչական պայթյունները
https://parstoday.ir/hy/news/iran-i58894-Իրանը_դատապարտեց_Եգիպտոսում_տեղ_ունեցած_ահաբեկչական_պայթյունները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Թեհրանը դատապարտում է ցանկացած պատրվակով ու պատճառով կրոնական վայրերի ու հանրահավաքների և անմեղ ու պարզ քաղաքացիների վրա իրականացվող հարձակումները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 03:04 Asia/Tehran
  • Իրանը դատապարտեց Եգիպտոսում տեղ ունեցած ահաբեկչական պայթյունները

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Թեհրանը դատապարտում է ցանկացած պատրվակով ու պատճառով կրոնական վայրերի ու հանրահավաքների և անմեղ ու պարզ քաղաքացիների վրա իրականացվող հարձակումները»:

Եգիպտոսի Ալ-Ղարբիա նահանգի կենտրոն Տանտայում ու Ալեքսանդրիայում գտնվող երկու եկեղեցիներում ահաբեկչական երկու պայթյունների հետևանքով զոհվել է շուրջ 46 և վիրավորվել ավելի քան 100 մարդ:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրը  դատապարտելով Եգիպտոսի եկեղեցիներում իրականացված ահաբեկչական պայթյունները, ցավակցել է այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը և  զոհերի հարազատներին:

«Նման գործողությունները ծրագրվում եւ իրականացվում են կրոնական սադրանքների հրահրման, ինչպես նաև աստվածային կրոնների հետևորդների միջև տարաձայնության ու սարսափի տարածման նպատակով»,ընդգծել է Բահրամ Ղասեմին:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Նման սադրանքները միայն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների համախոհությամբ ու զգոնությամբ է հնարավոր չեզոքացնել ու դադարեցնել»:

ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել Եգիպտոսում իրականացված ահաբեկչական պայթունների պատասխանատվությունը:

ԻԼԻՊ-ը փետրվարի վերջին մի տեսագրությամբ հղած ուղերձով սպառնացել էր, թե հարձակում է իրականացնելու Եգիպտոսի ղպտիների վրա:

ԻԼԻՊ-ը 2016 թվականի դեկտեմբերին իր վրա վերցրեց Կահիրեում ղպտիների եկեղեցու դեմ իրականացված ու 19 զոհեր խլած հարձակման պատասխանատվությունը: