Զարիֆ.«Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միասնություն»
https://parstoday.ir/hy/news/iran-i58942-Զարիֆ._Ահաբեկչության_դեմ_պայքարը_պահանջում_է_միասնություն
ԻԻՀ ԱԳ նախարարը թվիթերի իր էջում արաբերեն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2017 18:21 Asia/Tehran
  • Զարիֆ.«Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միասնություն»

ԻԻՀ ԱԳ նախարարը թվիթերի իր էջում արաբերեն դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը թվիթերի իր էջում դատապարտել է Եգիպտոսի եկեղեցիների վրա կատարված ահաբեկչական հարձակումները: Նա ցավակցություն է հայտնել այդ երկրի ժողովրդին:

ԻԻՀ ԱԳ նախարարը հստակեցրել է.«Տարածաշրջանը ահաբեկչությանը և ծայրահեղականությանը դիմակայելու համար միասնության կարիք ունի»:

Նշենք,որ կիրակի օրը Եգիպտոսում միանգամից մի քանի պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:Կիրակի օրը պայթյունները տեղի են ունեցել Կահիրեից հյուսիս Տանտա քաղաքի «Մար Գիրգիս» եկեղեցում:Դրանից քիչ անց եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում Սբ. Մարկոս ղպտիական տաճարի մոտ տեղի է ունեցել երկրորդ պայթյունը,որից  քիչ անց  ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսային Սինա նահանգում: