Լարիջանի.«Ահաբեկիչն սպառնալիք է Աստվածային կրոնների բոլոր հետևորդների և ողջ մարդկության համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i58946-Լարիջանի._Ահաբեկիչն_սպառնալիք_է_Աստվածային_կրոնների_բոլոր_հետևորդների_և_ողջ_մարդկության_համար
Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին հղած ցավակցական ուղերձում Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին ահաբեկչին սպառնալիք է համարել բոլոր աստվածային կրոնների հետևորդների համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 10, 2017 18:56 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ահաբեկիչն սպառնալիք է Աստվածային կրոնների բոլոր հետևորդների և ողջ մարդկության համար»

Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին հղած ցավակցական ուղերձում Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին ահաբեկչին սպառնալիք է համարել բոլոր աստվածային կրոնների հետևորդների համար:

Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդ Ալ-Աալ Սեյեդ Ահմեդին հղած ուղերձում, ցավակցելով այդ երկրի ժողովրդին և դատապարտելով այդ երկրում տեղի ունեցած վերջին ահաբեկչական պայթյունները, Ալի Լարիջանին հստակեցրել է.«Ահաբեկիչն սպառնալիք է Աստվածային կրոնների բոլոր հետևորդների և ողջ մարդկության համար։ Այս չարաբաստիկ երևույթը հակասում է Աստվածային վեհ ուսուցումներին ու արժեքներին»:

Ալի Լարիջանին նշել է.«Տարածաշրջանում տիրող այժմյան ցավալի պայմաններում, առավել քան երբևէ պահանջվում է երկրների միջև սերտ համագործակցություն՝ ահաբեկչությանը դիմակայելու համար»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձում ասված է.«Իրանի ժողովուրդը  ահաբեկչության զոհերից է եղել։ Ահաբեկչության դեմ մղվող պայքարում իրանցիները կանգնած են Եգիպտոսի ժողովրդի կողքին»: