Լարիջանի.«Ահաբեկիչն սպառնալիք է Աստվածային կրոնների բոլոր հետևորդների և ողջ մարդկության համար»
Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին հղած ցավակցական ուղերձում Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին ահաբեկչին սպառնալիք է համարել բոլոր աստվածային կրոնների հետևորդների համար:
Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդ Ալ-Աալ Սեյեդ Ահմեդին հղած ուղերձում, ցավակցելով այդ երկրի ժողովրդին և դատապարտելով այդ երկրում տեղի ունեցած վերջին ահաբեկչական պայթյունները, Ալի Լարիջանին հստակեցրել է.«Ահաբեկիչն սպառնալիք է Աստվածային կրոնների բոլոր հետևորդների և ողջ մարդկության համար։ Այս չարաբաստիկ երևույթը հակասում է Աստվածային վեհ ուսուցումներին ու արժեքներին»:
Ալի Լարիջանին նշել է.«Տարածաշրջանում տիրող այժմյան ցավալի պայմաններում, առավել քան երբևէ պահանջվում է երկրների միջև սերտ համագործակցություն՝ ահաբեկչությանը դիմակայելու համար»:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձում ասված է.«Իրանի ժողովուրդը ահաբեկչության զոհերից է եղել։ Ահաբեկչության դեմ մղվող պայքարում իրանցիները կանգնած են Եգիպտոսի ժողովրդի կողքին»: