ՆԳ նախարարությունում ընտրախախտումների քննարկման կոմիտե է ստեղծվել
https://parstoday.ir/hy/news/iran-i59720-ՆԳ_նախարարությունում_ընտրախախտումների_քննարկման_կոմիտե_է_ստեղծվել
ԻԻՀ ՆԳ նախարարն ասել է. «Նախընտրական քարոզարշավի ու այլ աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով, ՆԳ նախարարությունում իր աշխատանքն է սկսել ընտրախախտումների քննարկման կոմիտեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2017 12:23 Asia/Tehran
  • ՆԳ նախարարությունում ընտրախախտումների քննարկման կոմիտե է ստեղծվել

ԻԻՀ ՆԳ նախարարն ասել է. «Նախընտրական քարոզարշավի ու այլ աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով, ՆԳ նախարարությունում իր աշխատանքն է սկսել ընտրախախտումների քննարկման կոմիտեն»:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով ԻԻՀ ՆԳ նախարարության տեղեկատվական կայքին հաղորդեցլ է, որ ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին չորեքշաբթի օրն ասել է. «Կոմիտեն  հետևելու է գրավոր ու վիրտուալ ԶԼՄ-ներում ընտրությունների թեկնածուների, նրանց հովանավորների և տարբեր քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների կողմից իրականացվող քարոզարշավին»:

«Եթե քննարկումների արդյունքում պարզվի, որ օրենքի որևէ խախտում է թույլ տրվել, անկասկած դա ներկայացնելու ենք դատական իշխանությանը կից ստեղծված ընտրախախտումների քննարկման կոմիտեին»,-հավելել է ԻԻՀ ՆԳ նախարարը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների 5-րդ շրջանի, ինչպես նաև նաև իսլամական խորհրդարանի 10-րդ նստաշրջանի առաջին միջնստաշրջանային ընտրությունները միաժամանակ տեղի կունենան  առաջիկա մայիսի 19-ին: