Իրանը դատապարտել է Փարիզի ահաբեկչական գործողությունը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Փարիզի Շանզելիզե փողոցում իրականացված ահաբեկչական գործողությունը և իր վշտակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդի հետ:
Ապրիլի 21-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հավաստիացրել է.«Ահաբեկիչներին հանդուրժել և երբեմն էլ հովանավորելը խոսում է Արևմուտքի երկստանդարտ մոտեցումերի մասին, ինչն էլ ահաբեկիչներին դրդել է Եվրոպայի կենտրոնում մեկ այլ ահաբեկչական գործողություն իրականացնել»:
Ղասիմին հավելել է.«ԻԻՀ-ն մեկ անգամ ևս շեշտում է, որ ահաբեկչությունը աշխարհի խաղաղության ու անվտանգության առաջին թշնամին է: Այս չարաբաստիկ երևութը արմատախիլ կլինի, եթե միջազգային հանրությունը հասնի համոզման, որ պետությունները այս հարցում միմյանց հետ լինեն անկեղծ և վճռականորեն սկսեն հակաահաբեկչական միասնական պայքարը»:
Հինգշաբթի երեկոյան Փարիզի Շանզելիզե պողոտայում ԻԼԻՊ-ի ահաբեկչի կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության մի սպա, 3 ուրիշներ վիրավորվել են: