Մոհամմեդ Գոլփայեգանի.«Ընտրությունները Իրանի ժողովրդի պատիվն են աշխարհում»
https://parstoday.ir/hy/news/iran-i60000-Մոհամմեդ_Գոլփայեգանի._Ընտրությունները_Իրանի_ժողովրդի_պատիվն_են_աշխարհում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի ղեկավարն ընտրությունները համարել է Իրանի ժողովրդի պատիվը աշխարհում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 22, 2017 18:19 Asia/Tehran
  • Մոհամմեդ Գոլփայեգանի.«Ընտրությունները Իրանի ժողովրդի պատիվն են աշխարհում»

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի ղեկավարն ընտրությունները համարել է Իրանի ժողովրդի պատիվը աշխարհում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ այսօր Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության ուժերի հրամանատարների և իրավապահ մարմինների ղեկավարների համագումարում ունեցած ելույթում Հոջջաթոլէսլամ Վալմոսլեմին Մոհամմեդ Մոհամմեդի Գոլփայեգանին ասել է.«Ընտրություններին ակտիվ մասնակցությունը  Իրանի ժողովրդի պատիվն է աշխարհում և պետք է այս մասնակցության համար ենթահող ստեղծել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի ղեկավարը հավելել է.«Եթե որևէ մեկը փորձի խոչընդոտել  ընտրություններին ժողովրդի մասնակցությանը, նրա նկատմամբ կտրուկ վերաբերմունք կցուցաբերվի»:

Հոջջաթոլէսլամ Մոհամմեդ Գոլփայեգանին ԻԻՀ ոստիկանության ուժերի հրամանատարներին և իրավապահ մարմինների ղեկավարներին կոչ է արել ամենայն լրջությամբ  կատարել՝  անվտանգություն հաստատելու իրենց առաքելությունը, որպեսզի երկրում առողջ ընտրություններ անցկացվեն:

Իրանի Իսլամական Հանրապետության 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: