Զարիֆը կայցելի Հունաստան
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ապրիլի 23-ին կմեկնի Հունաստան մասնակցելու «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» թեմայով առաջին համաժողովին»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է.«Հունաստան կատարելիք երկօրյա այցի ընթացքում Զարիֆը «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» թեմայով համաժողովում հանդես է գալու ելույթով: Նա նաև հանդիպում ու բանակցություն է ունենալու այդ երկրի վարչապետի, արտգործնախարարի և համաժողովին մասնակցած իր մի քանի պաշտոնակիցների հետ»:
Վաղը Աթենքում կմեկնարկի «Աշխարհի 10 հնագույն քաղաքակրթությունները» առաջին երկօրյա համաժողովը, որին մասնակցելու հրավեր են ստացել Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Իտալիայի, Մեքսիկայի, Պերուի ու Բոլիվիայի ԱԳ նախարարները: