Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ.«Իրանցիների միլիոնանոց մասնակցությունը ընտրություններին կզարմացնի թշնամիներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i60514-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Իրանցիների_միլիոնանոց_մասնակցությունը_ընտրություններին_կզարմացնի_թշնամիներին
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«Իրանցիների միլիոնանաց մասնակցությունը նախագահական ընտրություններին կզարմացնի ու կհուսահատեցնի թշնամիներին»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 28, 2017 12:55 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ.«Իրանցիների միլիոնանոց մասնակցությունը ընտրություններին կզարմացնի թշնամիներին»

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«Իրանցիների միլիոնանաց մասնակցությունը նախագահական ընտրություններին կզարմացնի ու կհուսահատեցնի թշնամիներին»:

Այաթոլլահ Սեյեդ Ահմեդ Խաթամին Իսլամական Իրանի համակարգի առաջնահերթ խնդիրը  մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին ժողովրդի մասնակցությունը համարելով հավելել է.-«Ընտրություններին իրանցիների բազմամիլիոնանց մասնակցությամբ, կձախողի թշնամիների   միջամտությունն ընտրություններին»:

Այաթոլլահ Խաթամին կարևորելով ամենարժանավոր թեկնածու ընտրությունըը հստակեցրել է.-«Իրանի իսլամական հանրապետության նոր նախագահը պետք է փորձի կարգավորել ժողովրդի տնտեսական խնդիրները և թշնամու կողմից հրահրված մշակութային պատերազմի և Իսլամական համակարգի դեմ հնչեցրած անարգանքի և կոռուպցիայի դեմ պայքարում կտրուկ դիրքորոշում որդեգրի»:

Անդրադառնալով  Պակիստանի հետ Իրանի  սահմանին չորեքշաբթի գիշեր գրանցված միջադեպին և Իրանի սահմանապահ ուժերի 10 աշխատակիցների նահատակությանը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ընդգծել է.-«ԻԻՀ ԱԳ նախարարությունը պետք է կտրուկ դիրքորոշում ընդունի Պակիստանի նկատմամբ որպեսի այլևս չկրկնվեն նման ահաբեկչական դեպքերը»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը  նաև զգուշացրել է, որ Պակիստանը չպետք է դառնա ահաբեկիչների կենտրոնը և Իրանի դեմ ահաբեկչական հարձակումների շարունակվելը կարող է ծանր հետևանքներ ունենալ Պակիստանի համար: