Ղասեմի. Սիրիայի դեմ Իսրայելի իրարահաջորդ ոտնձգությունները միտում են հզորացնել ահաբեկիչներին
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի իրարահաջորդ ոտնձգությունները համարվում են այդ երկրի տարածքային ամբողջականության ոտնահարում, հակասում են միջազգային օրենքներին և նպատակ ունեն հզորացնել ահաբեկիչներին»:
Ուրբաթ օրը, դատապարտելով Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական ու իրարահաջորդ հարձակումները, Բահրամ Ղասեմին ընդգծել է. «Կասկած չկա, որ այս հարձակումներն իրականացվում են Սիրիայի օրինական կառավարության թուլացման նպատակով և կոպիտ կերպով ոտնահարելով ՄԱԿ-ի անդամ անկախ մի երկրի ինքնիշխանությունը, հակասում են համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը միջազգային շրջանակներին, այդ թվում ՄԱԿ-ին կոչ է արել չլռել տարածաշրջանի ու աշխարհի կայունությունն ու անվտանգությունը խաթարող Իսրայելի ոտնձգությունների դիմաց և դրանց կրկնվելը կանխելու համար ի գործ դնել իրենց ողջ ջանքը:
Սիոնիստական ռեժիմը հինգշաբթի օրը մի քանի հրթիռներով հարվածեց Դամասկոսի օդանավակայանի հարավ-արևմուտքում գտնվող Սիրիայի բանակի դիրքերից մեկը: Ապրիլի 21-ին էլ Սիոնիստական ռեժիմի օդուժը զավթված տարածքներից երկու հրթիռներ արձակեց Սիրիայի հարավային Ղանթիրա նահանգի «Խան Արնաբա» քաղաքավանի մերձակայքում գտնվող Սիրիայի բանակի ռազմաբազաներից մեկի ուղղությամբ:
Իսրայելը պաշտպանելով ու հովանավորելով ահաբեկիչներին շարունակ հարվածում է Սիրիայի բանակի դիրքերը: