Մեծարգո առաջնորդ.«Ընտրություններին մասնակցությունը բացառելու է թշնամու կողմից նկատվող վտանգը»
Ապրիլի 30-ին Աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ, հազարավոր աշխատավորների հետ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ասել է.«Իրանի ժողովրդի մասնակցությունը ընտրություններին որոշիչ դեր ունի ազգային անվտանգության հարցում և եթե ժողովուրդը մասնակցի ընտրություններին Իրանը կշարունակի մնալ անվտանգ»:
«Երբեք չեմ ասելու ում քվեարկեք, ում մի քվեարկեք, բայց պնդում եմ, որ անպայման մասնակցեք ընտրություններին»,ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելելով․«Ասպարեզում Իրանի ներկայությունից վախենալու պատճառով թշնամիները չեն համարձակվում Իրանի նկատմամբ կոպիտ քայլերի դիմել»:
Բարձր գնահատելով համակարգի հետ ժողովրդի ամուր կապերը, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Առաջադիմությունը, հզորությունը, պատիվը, արժանապատվությունը և տարածաշրջանում Իսլամական հեղափոխության ազդեցիկ դերը ապահովվել է համակարգի հետ ժողովրդի սրտակցությունն ու ուղեկցությունը»:
Գերապատիվ առաջնորդն ասել է.«Այս բոլոր տարիների ընթացքում ասպարեզում ժողովրդի ներկայությունը երկրից վանել է պատերազմի ու ագրեսիայի ստվերը»:
Նորին Վսեմություն Այաթոլլա Խամենեին նախագահական ընտրությունների վեց թեկնածուներին հորդորել է ժողովրդին ծառայելու և Աստվածահաճո նկրտումներով ասպարեզ դուրս գալ:
Անդրադառնալով տարբեր երկրներում աշխատավորների հասարակական ու քաղաքական դերակատարությանը, և նշելով, որ հեղափոխության առաջին իսկ օրերից թշնամին փորձում է աշխատավորներին իսլամական հանրապետության դեմ տրամադրել, մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Չնայած այդ բոլոր ջանքերին աշխատավորները մշտապես աջակցել են համակարգին և երկրի ակտիվ ու բարեպաշտ աշխատավորների համայնքը այս տարիների ընթացքում ապտակել է երկրի թշնամիներին»: