Մեծարգո առաջնորդ.«Ընտրություններին մասնակցությունը բացառելու է թշնամու կողմից նկատվող վտանգը»
https://parstoday.ir/hy/news/iran-i60678-Մեծարգո_առաջնորդ._Ընտրություններին_մասնակցությունը_բացառելու_է_թշնամու_կողմից_նկատվող_վտանգը
Ապրիլի 30-ին Աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ, հազարավոր աշխատավորների հետ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ասել է.«Իրանի ժողովրդի մասնակցությունը ընտրություններին որոշիչ դեր ունի ազգային անվտանգության հարցում և եթե ժողովուրդը մասնակցի ընտրություններին Իրանը կշարունակի մնալ անվտանգ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2017 18:18 Asia/Tehran
  • Մեծարգո առաջնորդ.«Ընտրություններին մասնակցությունը բացառելու է թշնամու կողմից նկատվող վտանգը»

Ապրիլի 30-ին Աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ, հազարավոր աշխատավորների հետ հանդիպման ժամանակ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ասել է.«Իրանի ժողովրդի մասնակցությունը ընտրություններին որոշիչ դեր ունի ազգային անվտանգության հարցում և եթե ժողովուրդը մասնակցի ընտրություններին Իրանը կշարունակի մնալ անվտանգ»:

«Երբեք չեմ ասելու ում քվեարկեք, ում մի քվեարկեք, բայց պնդում եմ, որ անպայման մասնակցեք ընտրություններին»,ասել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելելով․«Ասպարեզում Իրանի ներկայությունից վախենալու պատճառով թշնամիները չեն համարձակվում Իրանի նկատմամբ կոպիտ քայլերի դիմել»:

Բարձր գնահատելով համակարգի հետ ժողովրդի ամուր կապերը, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Առաջադիմությունը, հզորությունը, պատիվը, արժանապատվությունը և տարածաշրջանում Իսլամական հեղափոխության ազդեցիկ դերը ապահովվել է համակարգի հետ ժողովրդի սրտակցությունն ու ուղեկցությունը»:

Գերապատիվ առաջնորդն ասել է.«Այս բոլոր տարիների ընթացքում ասպարեզում ժողովրդի ներկայությունը երկրից վանել է պատերազմի ու ագրեսիայի ստվերը»:

Նորին Վսեմություն Այաթոլլա Խամենեին նախագահական ընտրությունների վեց թեկնածուներին հորդորել է  ժողովրդին ծառայելու և Աստվածահաճո նկրտումներով ասպարեզ դուրս գալ:

Անդրադառնալով  տարբեր երկրներում աշխատավորների հասարակական ու քաղաքական դերակատարությանը, և  նշելով, որ հեղափոխության առաջին իսկ օրերից թշնամին փորձում է աշխատավորներին  իսլամական հանրապետության դեմ տրամադրել, մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Չնայած այդ բոլոր ջանքերին աշխատավորները մշտապես աջակցել են համակարգին և երկրի ակտիվ ու բարեպաշտ աշխատավորների համայնքը այս տարիների ընթացքում ապտակել է երկրի թշնամիներին»: