Ռոհանի.«Իրանի ավտոարդյունաբերությունը միջազգային մրցակցության ասպարեզ է դուրս գալու»
Իրանի նախագահի ներկայությամբ, «Իրան խոդրո» ընկերության կենտրոնական գործարանում մեկնարկել է IKAP ֆրանսիաիրանական ընկերության «Դենա փլաս» և «Պեժո 2008» ավտոների զանգվածային արտադրությունը:
Երեքշաբթի օրը, այդ միջոցառման շրջանակում, նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ազգային արտադրության զարգացման շնորհիվ, Իրանը ձեռք է բերել տնտեսական անկախություն և ինքնաբավության է հասել:
Նախագահը նշել է, որ «Դենա փլաս»-ը հարյուր տոկոսով իրանական ավտոմեքենա է, և «Պեժո 2008»-ը իրանաֆրանսիական ավտոմեքենա է, որն արտադրվում է հավասար ներդրմամբ:
Նշելով, որ այսօր Իրանի ավտո արդյունաբերությունը միջազգային մրցակցության շուկա է դուրս եկել, Ռոհանին հավաստիացրել է, որ այսօր շատ լավ օր է ավտոարդյունաբերության, Իրանի ճարտարագետների և աշխատավորների համար:
Նա նշել է, որ այս ընկերությունում արտադրված ավտոների 30 տոկոսն արտահանվելու են այլ երկրներ: