Էրաղչի. Որոշ զենքերի կիրառմա համար որևէ արդարացում չի կարող լինել
Իրանի ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալն ասել է. «ԻԻՀ ռազմավարության համաձայն, նույնիսպ պաշտպանվելու դեպքում որոշ զենքերի կիրառումը չի կարող արդարացվել»:
Աբբաս Էրաղչին ականի մասին տեղեկացվածության և դրա դեմ քայլերին օժանդակելու համաշխարհային օրվա համաժողովում հավելել է. «Պատերազմի շրջանից մնացած պայթուցիկ նյութերի ու հատկապես ականների ու կասետային ռումբերի վնասազերծումն աշխարհում ամենաբարդ աշխատանքներից է»:
«ԻԻՀ-ն մշտապես ընդգծել է մասսայական կոտորածի զենքերի արտադրության ու կիրառման արգելքն ու համարվում է նման զենքերի կիրառման դեմ պայքարող առաջատար երկրներից մեկը»,-հավելել է Էրաղչին:
Նա նշել է. «Կասետային ռումբերի կիրառումը որևէ կերպ չի կարող արդարացվել: Դժբախտաբար Սաուդյան ռեժիմը Եմենում օգտվում է այդ ռումբերից, ինչի մասին Արևմուտքը լռում է:
Ականի մասին տեղեկացվածության և դրա դեմ քայլերին օժանդակելու համաշխարհային օրվա համաժողովն իրանցի պաշտոնատարների, ինչպես նաև Թեհրանում հավատարմագրված դեսպանների և տարբեր երկրների բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ երեքշաբթի օրը կայացավ Թեհրանում: