Այսօր կեսօրից հետո տեղի կունենա Իրանի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը
https://parstoday.ir/hy/news/iran-i61110-Այսօր_կեսօրից_հետո_տեղի_կունենա_Իրանի_նախագահի_թեկնածուների_երկրորդ_հեռուստաբանավեճը
Այսօր Թեհրանի ժամանակով ժամը 16:30-ին Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպությունում տեղի կունենա Իրանի նախագահի 6 թեկնածուների հեռուստաբանավեճը:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Մայիս 05, 2017 12:59 Asia/Tehran
  • Այսօր կեսօրից հետո տեղի կունենա Իրանի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը

Այսօր Թեհրանի ժամանակով ժամը 16:30-ին Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպությունում տեղի կունենա Իրանի նախագահի 6 թեկնածուների հեռուստաբանավեճը:

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների 6 թեկնածուներ՝ Հասան Ռոհանին, Էբրահիմ Ռաիսի Սադաթը, Մուստաֆա Միր Սալիմը, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը  , Մուստաֆա Հաշեմի Թաբան և Էսհաղ Ջահանգիրին հեռուստաբանավեճի ընթացքում կներկայացնեն իրենց հայեցակետերն ու ծրագրերը՝ քաղաքական ու մշակութային հարցերի վերաբերյալ: 

Անցած ուրբաթ ապրիլի 28-ին   Իրանի նախագահի թեկնածուներն  ուղիղ եթերում անցկացրեցին առաջին հեռուստաբանավեճը։ Թեման սոցիալական քաղաքականությունն էր։

Իրանի 12-րդ նախահագահական ընտրությունների ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝  նախագահի վեց թեկնածուների երրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա մայիսի 12-ին։ Այն նվիրված կլինի երկրի տնտեսական խնդիրներին։ 

Իրանի 12-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին: