Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը կարևորել է երկրում միասնականությունն ու համերաշխությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i61124-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետը_կարևորել_է_երկրում_միասնականությունն_ու_համերաշխությունը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը կարևորել է Իրանի նախագահական ընտրությունների անցկացման բոլոր փուլերի ժամանակ, երկրում միասնականության ու համերաշխության պահպանումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 05, 2017 17:32 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը կարևորել է երկրում միասնականությունն ու համերաշխությունը

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդը կարևորել է Իրանի նախագահական ընտրությունների անցկացման բոլոր փուլերի ժամանակ, երկրում միասնականության ու համերաշխության պահպանումը:

Այաթոլլահ Մոհամմեդ Էմամի Քաշանին նշել է, որ կարևոր է Իրանի նախագահի ընտրությունը, սակայն ավելի կարևոր է Իրանի ժողովրդի միասնականությունն ու համերաշխությունը, որովհետև անցյալ 38 տարիների ընթացքում այս ժողովուրդը զոհողությամբ հովանավորել է Իրանի իսլամական հեղափոխությունը, որի շնորհիվ այսօր հեղափոխությունն բարձր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում և աշխարհում:

Անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխությանը հարվածելու թշնամիների նյութած դավադրություններին, Այաթոլլահ Էմամի Քաշանին ասել է.«Իրանում նախընտրական քարոզարշավի և ընտրությունների անցկացման ընթացքում, չպետք է որոշ հարցեր առաջ քաշելով խափարել հասարակության անդորրը»:

Նշելով, որ Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուները պետք է կարևորեն բարոյականությունն ու հասարակության միասնությունը, ուրբաթօրյա աղոթապետն ասել է.«Ցանկացած պայմանում հարկավոր է պահպանել քաղաքական համախմբվածությունը և ի չիք դարձնել ժողովրդի միասնությանը հարվածելու թշնամիների դավադրությունները»: