Իրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքը
https://parstoday.ir/hy/news/iran-i61420-Իրանի_ԱԳՆ_խոսնակը_ողջունել_է_Ֆրանսիայի_նախագահական_ընտրությունների_արդյունքը
Իրանի ԱԳՆ խոսնակը Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է նախագահական ընտրությունների արդյունքի կապակցությամբ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 07:48 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակը  ողջունել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքը

Իրանի ԱԳՆ խոսնակը Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել է նախագահական ընտրությունների արդյունքի կապակցությամբ :

«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, կիրակնօրյա ընտրություններում հաղթելով «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու  Մարին Լը Պենին,  դարձել է Ֆրանսիայի 8-րդ նախագահ։

Մակրոնն ստացել է ընտրողների ձայների 65.1 տոկոսը:

Իրանի արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, արտգործնախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին հույս է հայտնել, որ այս ընտրություններից հետո, Իրան-Ֆրանսիա հարաբերությունները կընդլայնվեն երկու ժողովուրդների շահերի ապահովման ուղղությամբ:

Ապրիլի 23-ին, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Մակրոնը և Լը Պենը համապատասխանաբար շահել էին ձայների 24 և 21 տոկոսը: