Իրանում առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 56 միլիոն իրանցի
Իրանի ընտրական շտաբի պետը հայտարարել է.«Իրանում մայիսի 19-ին կայանալիք նախագահական 12-րդ շրջանի և գյուղական ու քաղաքային իսլամական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 56 միլիոն 410 հազար 234 իրանցի»:
IRNA-ի հետ զրույցում, Իրանի ընտրությունների շտաբի պետ՝ Ալի Ասղար Ահմադին ասել է.«56 միլիոն 410 հազար 234 ընտրողներից մեկ միլիոն 350 հազար 294-ն առաջին անգամ է մասնակցելու Իրանում կայանալիք ընտրություններին»:
Նա ընդգծել է.«Արտերկրում գտնվող իրանցիները կարող են իրենց անձնագրով մասնակցել նախագահական ընտրություններին»:
Իրանի ընտրությունների շտաբի տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի նախագահ՝ Ամիր Շոջայանն ասել է.«Իրանի 141 քաղաքներում Քաղաքային իսլամական խորհուրդների ընտրությունները ամբողջությամբ տեղի կունենան էլեկտրոնային եղանակով»:
«Իսլամական խորհուրդների ընտրությունների թեկնածուներից 1041-ը կընտրվեն էլեկտրոնային եղանակով»,նշել է Շոջայանը: