Իրանում առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 56 միլիոն իրանցի
https://parstoday.ir/hy/news/iran-i61526-Իրանում_առաջիկա_ընտրություններին_մասնակցելու_իրավունք_ունի_ավելի_քան_56_միլիոն_իրանցի
Իրանի ընտրական շտաբի պետը հայտարարել է.«Իրանում մայիսի 19-ին կայանալիք նախագահական 12-րդ շրջանի և գյուղական ու քաղաքային իսլամական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 56 միլիոն 410 հազար 234 իրանցի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 09, 2017 17:41 Asia/Tehran
  • Իրանում առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 56 միլիոն իրանցի

Իրանի ընտրական շտաբի պետը հայտարարել է.«Իրանում մայիսի 19-ին կայանալիք նախագահական 12-րդ շրջանի և գյուղական ու քաղաքային իսլամական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 56 միլիոն 410 հազար 234 իրանցի»:

 IRNA-ի  հետ զրույցում, Իրանի ընտրությունների շտաբի պետ՝ Ալի Ասղար Ահմադին ասել է.«56 միլիոն 410 հազար 234 ընտրողներից մեկ միլիոն 350 հազար 294-ն առաջին անգամ է մասնակցելու Իրանում կայանալիք ընտրություններին»:

Նա ընդգծել է.«Արտերկրում գտնվող իրանցիները կարող են իրենց անձնագրով մասնակցել նախագահական ընտրություններին»:

Իրանի ընտրությունների շտաբի տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի նախագահ՝ Ամիր Շոջայանն ասել է.«Իրանի 141 քաղաքներում Քաղաքային իսլամական խորհուրդների ընտրությունները  ամբողջությամբ տեղի կունենան էլեկտրոնային եղանակով»:

«Իսլամական խորհուրդների ընտրությունների թեկնածուներից 1041-ը կընտրվեն էլեկտրոնային եղանակով»,նշել է Շոջայանը: