Իրանի և Կանադայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանադայում Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրություններին այդ երկրում բնակվող իրանցիների մասնակցության կապակցությամբ Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի հետ:
Կանադայի ԱԳ նախարար՝ Քրիստիա Ֆրիլանդի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, անդրադառնալով Կանադայում Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար այդ երկրում բնակվող իրանցիների բազմաթիվ դիմումներին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Արտերկրում բնակվող իրանցիները,ինչպես Իրանում բնակվող քաղաքացիները մեծ ցանկություն ունեն մասնակցել նախագահական ընտրություններին ու իրենց երկրի ապագայի կերտմանը»:
Քրիստիա Ֆրիլանդն ասել է.«Կանադայի կառավարությունը գիտակցում է Իրանի նախագահական ընտրությունների նշանակությունը, բայց այժմյան պայմաններում հաշվի առնելով Կանադայում Իրանի դիվանագիտական վայրերի գործունեության դադարեցումը, քաղաքական հարաբերությունների բացակայությունը, ինչու չէ նաև այլ երկրների քաղաքացիների ընտրությունների անցկացման վերաբերյալ ներքին օրենքները, անհրաժեշտ է քննարկել և լուծել մի քանի տեխնիկական հարցեր»:
Կանադայի ԱԳ նախարարության մի քաղաքական պատվիրակություն Թեհրան-Օտտավա հարաբերությունների շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով ժամանել է Թեհրան: