Իրանի դեմ չկշռադատված քայլ անելու դեպքում սաուդցիները կզղջան
Հակազդելով Սաուդյան Արաբիայի կողմից կատարած հակաիրանական հայտսրարություններին, ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է.«Իրանի ապագա քայլերի արդյունքում նրանք կզղջան իրենց ասածների համար»:
Վերջերս Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել էր.«Տարածաշրջանում Իրանը իր հատուկ քաղաքականությունն է առաջ տանում: Նմանատիպ պայմաններում Սաուդյան Արաբիան համաձայնության չի գա Իրանի հետ»: Նա ասել է.«Սաուդյան Արաբիան Իրան կփոխադրի իր սահմաններում տեղի ունեցող պատերազմները»:
Անդրադառնալով տարածաշրջանում Սաուդյան Արաբաիայի չկշռադատված ու խնդրահարույց քայլերին, Մոհամմեդ Բաղեր Նոբախթը հավաստիացրել է.«Իրաքում, Սիրիայում և Եմենում իր բացասական ու ավերիչ դերակատարությամբ, Արաբիայի ձեռքերը մուսուլմանների ու մանուկների արյամբ են շաղախվել »:
«Սաուդցիների հոխորտանքների վերաբերյալ իրենց հստակ դիրքորոշումնե են հայտնել Իրանի ԱԳ և ՊՆ նախարարությունները»,- հավելել է Նոբախթը:
Իրանի զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար, Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը հայտարարել է.«Եթե Սաուդյան Արաբիան Իրանի դեմ հիմար քայլի դիմի, Մեքքա և Մեդինա քաղաքներից բացի այդ երկրի մյուս քաղաքները անապահով կլինեն»: