Իսլամական խորհրդարանը քննադատել է բահրեյնցի հոգևորականի անարդարացի դատավարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i61616-Իսլամական_խորհրդարանը_քննադատել_է_բահրեյնցի_հոգևորականի_անարդարացի_դատավարությունը
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները, մի հաղորդագրություն տարածելով, սատարել են Բահրեյնի շիա ավագ հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2017 13:30 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանը քննադատել է բահրեյնցի հոգևորականի անարդարացի դատավարությունը

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները, մի հաղորդագրություն տարածելով, սատարել են Բահրեյնի շիա ավագ հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին:

Հաղորդագրությունում նշված է.«Բահրեյնի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմը ենթարկվում է անարդար  դատվարության , որը նշանակում է մի ժողովրդի ազատության պահանջի լռեցում »:

Բահրեյնի ժողովրդի հետ զորակցելով և դատապարտելով  Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը, որն իրականացվում է  Սաուդjան ռեժիմի բացահայտ միջամտությամբ և համաշխարհային իմպերիալիզմի լրատվական սկանդալային քայլերի ուղեկցությամբ, իսլամական խորհրդարանի պատգամավորներն Ալե-Խալիֆայի և  Սաուդjան ռեժիմներին նախազգուշացրել են այդ վտանգավոր քայլի հետևանքների կապակցությամբ:

Իսլամական խորհրդարանի պատգամավորները նաև աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհ մարդկանց կոչ են արել պաշտպանել Բահրեյնում իմպերիալիզմի դեմ պայքարող հոգևորականին:

Բահրեյնի դատարանը բազմիցս հետաձգել է Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը : Այն կայանալու է 2017 թվականի մայիսի 21-ին: